«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել

15:25, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը ՀՀ առողջապահության նախարարին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում:

«Արմենպրես» հաղորդմամբ՝ «Նորք» ԻԿՀ-ից տեղեկացնում են, որ Դավիդյանցը հիվանդանոցի անձնակազմին այդ մասին տեղեկացրել է օգոստոսի 7-ին հրավիրած արտահերթ ժողովի ժամանակ:

«Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը COVID-19 համավարակի շրջանում։ Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»,- ասված է ԻԿՀ-ի հաղորդագրության մեջ։

Մհեր Դավիդյանցը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին:


© 2009 ARMENPRESS.am