Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են

09:32, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում տեղի ունենալիք ¼ եզրափակչում կմրցեն` «Ինտեր» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Բազել» (Շվեյցարիա), «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա):

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի խաղերը կկայանան օգոստոսի 10-11-ին:

Նախօրեին կայացած 1/8 եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա»-ն դուրս մնաց հետագա պայքարից` զիջելով իսպանական «Սևիլիա»-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am