Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել Է 3,1 մլրդ դոլարով

14:12, 6 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել Է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից օգոստոսի 5-ին ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC):

Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել Էր 4,1 մլրդ դոլարով:

Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել Է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:

Ներկայում Amazon-ի ղեկավարին Է պատկանում ընկերության ավելի քան 54 մլն բաժնետոմսերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









© 2009 ARMENPRESS.am