Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար

13:16, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am