Թուրքիայում անցկացվում Է հակամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգումը

10:24, 6 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 6-ին ձեռնամուխ Է եղել հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգմանն ամբողջ երկրում՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ամբողջ Թուրքիայում անցկացնում ենք ամենաընդգրկուն ստուգումը, որը մենք երբեւԷ կազմակերպել ենք համաճարակի դեմ պայքարի շրջանակներում»,- իր Էջում գրել Է ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն: Ստուգման կենթարկվեն շուկաներն ու խանութները, ռեստորանները, սրճարանները, հասարակական տրանսպորտը, տաքսիները, ճանապարհները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am