«Բավարիա»-ն մտադիր է վաճառել Բոատենգին

23:41, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է վաճառել Ժերոմ Բոատենգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: «Բավարիա»-ի ղեկավարությունը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Բոատենգին, սակայն վերջինս ցանկություն ունի մնալու Մյունխենում: Պաշտպանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բոատենգը «Բավարիա»-ի կազմում արդեն իսկ ավարտված մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ:

Գերմանական Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է: «Բավարիա»-նիր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am