Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում

19:50, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:

Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:

Հավանական զոհերի և հասցված վնասի մասին դեռևս չի հաղորդվում:

Տեսանյութը` Ահարոն Շխրտմյանի ֆեյսբուքի էջից


© 2009 ARMENPRESS.am