Հայկ Մարությանը մեկնաբանել է Արթուր Մեսչյանի պաշտոնից ազատման դիմում գրելու տեղեկությունը

13:25, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ: «Պարոն Մեսչյանը դեռևս պաշտոնավարում է, սակայն իր գործունեությունը սկսելուց առաջ նա հայտնել էր, որ պաշտոնավարելու է մոտ 2 տարի: Ես նրանից դեռ ոչ մի դիմում չեմ ստացել, նա ազատման դիմում չի գրել, բայց նա իր խոստմանը հավատարիմ է մնալու», - նշեց Երևանի քաղաքապետը:

Արթուր Մեսչյանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am