Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

10:52, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը»,-ասել Է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:

Թրամփը նշել Է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի վրա աշխատելիս «զուգակցում Է աշխատանքի արագությունը եւ անվտանգությունը»,-հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am