Սերիա Ա-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին  

10:43, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Սերիա Ա-ի կազմակերպիչները: 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը նախատեսված է սեպտեմբերի 19-ին: Սերիա Ա-ի մրցաշրջանը կավարտվի 2021 թվականի մայիսին: Այս տարի հանդիպումները կանցկացվեն նաև սուրբծննդյան արձակուրդների ընթացքում:

Արդեն ավարտված մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն դարձավ Թուրինի «Յուվենտուսը»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am