Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել մեկ օրում

10:28, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի բժիշկները վերջին օրը երկրում արձանագրել են կորոնավիրոսով ախտահարման 204 դեպք՝ 85-ով ավելի, քան մեկ օր առաջ: Նաեւ արձանագրվել Է մեկ օրում մահացու վախճանների ռեկորդային քանակ՝ 16, ընդամենը մահացածների թիվը հասել Է 404-ի, օգոստոսի 4-ին հաղորդել Է Բուլղարիայի առողջապահության նախարարության տեղեկատվական միասնական պորտալը, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 12 159-ի, նրանց թվում 701 բուժաշխատող: Առողջացել Է 6 684 մարդ: Հիվանդանոցներում Է գտնվում 823 հիվանդ, նրանցից 43-ը՝ ծանր վիճակում, նրանք տեղավորված են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Երկրում մեկ օրում կատարվել Է կորոնավիրուսի 4 137 թեստ:

Բուլղարիայում կորոնավիրուսով վարկաման առաջին դեպքերը հայտնաբերվել են մարտի 8-ին: Մարտի 13-ից մինչեւ մայիսի 14-ը երկրում գործում Էր արտակարգ դրություն: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում Է արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը, որը երկարաձգվել Է մինչեւ օգոստոսի վերջը: Երկրի բնակիչները պատավոր են պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պաշտպանական դիմակներ կրել փակ հասարակական վայրերում եւ տրանսպորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am