Բերման ենթարկվածների մոտ հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

10:25, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալաթիայի ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 31-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի և Աբովյանի երկու բնակչի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ  հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ 


© 2009 ARMENPRESS.am