Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու որոշումը համարել է մեծագույն սխալն ԱՄՆ-ի պատմության մեջ

09:51, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել Է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է օգոստոսի 3-ին Axios պորտալում հրապարակված հարցազրույցում:

«(Զորքերը) Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ Մերձավոր Արեւելքում (հակամարտությունների մեջ) ներքաշվելու որոշումը եղել Է մեծագույն սխալը մեր երկրի պատմության մեջ: Դա իմ տեսակետն Է»,- ասել Է նա:

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է դադարեցնել «անվերջանալի պատերազմների» քաղաքականությունը եւ ձգտել գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ մրցակցության փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am