Հրշեջ-փրկարարները մարել են 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

09:32, 4 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 3-ին 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;
Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 


© 2009 ARMENPRESS.am