Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

19:02, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, 4 անձ էլ համարվում են անհետ կորած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Sina պորտալին:

Պորտալի տվյալներով` արտակարգ իրավիճակը տեղի ունեցել տեղական ժամանակով 17:30-ին: Հրշեջներն արդեն մարել են պայթյունի հետևանքով բռնկված կրակը, բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոն:

Պայթյունի պատճառը ճշտվում է: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, կատարվում է նախաքննություն:


© 2009 ARMENPRESS.am