ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

17:42, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

 

 


© 2009 ARMENPRESS.am