Գոռ Մալաքյանը` «Փյունիկի» ֆուտբոլիստ  

13:02, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 26-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ Մալաքյանը «Փյունիկի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։

Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 


© 2009 ARMENPRESS.am