Աֆղանստանում բանտի վրա հարձակման զոհերի թիվը հասել Է 20-ի. 1TV

11:02, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ Է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետեւանքով: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը տեղեկացրել Էր միջադեպի հետեւանքով հինգ զոհվածների եւ 42 տուժածների մասին:

1TV-ի տվյալներով՝ մահապարտը պայթանյութով լի ավտոմոբլը պայթեցրել Է Ջելալաբադի բանտի մոտ: Ինչպես հետագայում հայտնել Է TOLOnews-ը, պայթյունի հետեւանքով զինյալներին հաջողվել Է ներթափանցել շենքի ներս: Ընդհարումները շարունակվել են մինչեւ օգոստոսի 3-ի առավոտ, հինգ հարձակված զինյալներ ոչնչացվել են: Մի այլ, անունը չհայտնած աղյուրի խոսքով՝ գրոհի ժամանակ ուղղիչ հիմնարկությունից փորձել են փախչել 700 բանտարկյալներ եւ բռնվել են: Ջելալաբադում պայթյունը տեղի Է ունեցել մահմեդական՝ Զոհի մատուցման տոնի (Իդ ալ Ադհա, Ղուրբան բայրամ թյուրքական ժողովուրդների մոտ) օրերին: «Թալիբան» արմատական շարժումը եւ Աֆղանստանի կառավարությունը հանդես են եկել այդ շրջանում հրադադարի եռօրյա ռեժիմի պահպանման օգտին: Ինչպես նշել Է 1TV հեռուստաալքը, Ջելալաբադում հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է խմբավորումներից մեկը, որը կապված Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակարպության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am