«Ռոմա»-ն վերջին տուրում հաղթեց «Յուվենտուս»-ին. Մխիթարյանը չմասնակցեց խաղին

00:38, 2 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Յուվենտուս»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Իգուայինը: Սակայն «Ռոմա»-ն հետագայում խփեց երեք գնդակ: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը, Պերոտին էլ դարձավ դուբլի հեղինակ: «Յուվենտուս»- «Ռոմա»` 1:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայիների շարքում էր և չմասնակցեց խաղին:

Սերիա Ա-ի 2019/20 մրցաշրջանում «Ռոմա»-ն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցել Եվրոպայի լիգային:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am