«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

20:10, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 24-ամյա կոտ դ'Իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեն։ Ֆուտբոլիստը հայֆուտբոլասերներին հայտնի է Վանաձորի «Լոռիում» ունեցած ելույթներով։ 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանում Յոլեն մասնակցել է 23 խաղի՝դառնալով 1 գոլի հեղինակ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am