Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են ավտոմեքենաներ

14:54, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության  և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:

 

 


© 2009 ARMENPRESS.am