Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

14:35, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: 

Նրա խոսքով՝ գրանցման վկայականները ստանալուց հետո պատվաստանյութերը կսկսվեն կիրառվել, զուգահեռ դիտարկումներ կարվեն: 

Նախարարը նաև նշել է, որ զանգվածային պատվաստումները Ռուսաստանում նախատեսում են սկսել հոկտեմբերից: 

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am