Մովսես բնակավայրում այրվել է տուն

11:09, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 31-ին՝ ժամը 18:40-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Մովսես բնակավայրում այրվում է տուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է պայտյա առաստաղը (մոտ 12 քմ) և բնակարանի գույքը:


© 2009 ARMENPRESS.am