Պատմության հետագծով
00:08, 2 Օգոստոս, 2020ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1851 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Պողոս Նուբար Փաշան՝ հայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է եւ առաջին նախագահը։ Ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։
* 1922 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Գաբրիել Արկալիյանը՝ հայկական ծագումով հունգարացի դերասան:
* 1927 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Փոլ Գարաբեդյանը՝ հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս եւ թվային վերլուծաբան:
* 1939 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Ալբերտ Նալչաջյանը՝ հոգեբան:
* 1944 թ. օգոստոսի 2-ին ծնվել է Գուրգեն Գալստյանը՝ ծաղրանկարիչ:
* 2013 թ. օգոստոսի 2-ին մահացել է Ազատ Գասպարյանը՝ կինոյի եւ թատրոնի հայ դերասան:
* 1809 թ. օգոստոսի 2-ին մահացել է Հովսեփ Էմինը՝ հայ ազատագրական պայքարի գործիչ:
* 1945 թ. օգոստոսի 2-ին ավարտվեց Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային վերաբերող մի շարք հարցեր: Համագումարին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը, ԽՍՀՄ ժողկոմի ներկայացուցիչ Իոսիֆ Ստալինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
* 1972 թ. օգոստոսի 2-ին Եգիպտոսը, Լիբանանը եւ Սիրիան հայտարարեցին, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:
Մ. Ա.
© 2009 ARMENPRESS.am