Իբրահիմովիչն ուզում է մնալ «Միլանում»  

11:31, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի մնալ իր ներկայիս ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Իբրահիմովիչի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը: Շվեդ հարձակվողն արդեն իսկ հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և առաջիկայում կքննարկի պայմանագրի կետերը:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am