Արթուր Վանեցյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվում է

10:16, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել էր ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների  պահանջների խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։

«Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։


© 2009 ARMENPRESS.am