Կորոնավիրուսից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել

17:48, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին`ուժ և համբերություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախկինում կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան ևս երկու դեպք էր գրանցվել:


© 2009 ARMENPRESS.am