Ուկրաինայի բնակիչը կորոնավիրուսով վարակվել Է երրորդ անգամ

12:50, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս Էին հայտնաբերել, վարակվել Է երրորդ անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Տեռնոպոլի պետական վարչակազմի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով առողջապահության տարածաշրջանային վարչության պետ Վլադիմիր Բոգայչուկի տեղեկատվությունը: «Կա հիվանդ, հիվանդացել Է արդեն երրորդ անգամ: Մենք պետք Է հասկանանք, որ նույնիսկ կորոնավիրուսով հիվանդացածներին դա չի պաշտպանում կրկնական վարակումից»,- նշել Է նա:

Բոգայչուկի խոսքով՝ մարզում COVID-19-ի հետ կապած իրավիճակի վատթարացում Է նկատվում: Ըստ որում բուժհիմնարկներում առաջին ալիքի կորոնավիրուսով վարակվածներով մահճակալների զբաղվածությունը կազմում Է 26,7 տոկոս: Շուրջ 1 100 հիվանդներից ծանր վիճակում Է 30 մարդ: Տեռնոպոլցի բժիշկների տվյալներով՝ մարզում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը 271 դեպք Է 100 հազար բնակչի հաշվով, մինչդեռ ամբողջությամբ վերցված Ուկրաինայում՝ 159: Համավարակի ամբողջ ընթացքում Ուկրաինայում արձանագրվել Է կորոնավիրուսի 68 794 դեպք, առողջացել Է 37 394 մարդ, մահացել՝ 1 673-ը: Այս պահին վարակվածների քանակը 29 727 Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am