Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

10:19, 28 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ:

Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվել է միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։

Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրել այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:


© 2009 ARMENPRESS.am