«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում

10:40, 25 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատասխանելով «ՀՀ» օրաթերթի «Ինչպե՞ս կգնահատեք կառավարության վերջին նիստում վարչապետի խոսքը՝ հայ-ադրբեջանական հուլիսյան ընդհարումների վերաբերյալ» հարցին, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է. «Նորմալ։ Բանակը կռվել է հաղթականորեն։ Երկու տարվա ընթացքում եթե հեղափոխությունը  շատ ոլորտներ դեռևս չի թափանցել, ապա բանակային կառավարման համակարգ հաստատ թափանցել է։ Եվ կառավարման ուղղաձիգ համակարգը փայլուն աշխատել է։ Եթե հատկապես համեմատենք 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Հիմնական ապացույցը ժողովրդի հանգստությունն էր։ 2016-ին մարդիկ ոտքով, ով ինչպես կարող էր, վազում էին ու ուզում էին հասնել սամանագիծ՝ օգնելու զինվորին։ Այս անգամ ոչ ոք տեղից չշարժվեց․ վստահում էին իրենց բանակին։ Հաջորդը՝ Հայաստանի ինժեներական-տեխնիկական սպասարկող անձնակազմը իր բարձրության վրա էր։ Գերգերազանց տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Վարչապետն ասում էր, որ ադրբեջանական բանակի միֆը հօդս ցնդեց, իսկ ես ասում եմ, որ Իսրայելի արդյունաբերական տեխնոլոգիական հզորության միֆը հօդս ցնդեց։ Եվ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ սահմանին, արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետը պայմաններ է թելադրում։ Դրանք հաղթական բանակի ղեկավարի պայմաններն են»։

           Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am