Ադրբեջանի ագրեսիան էական հարված էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին. քաղաքագետ

19:50, 24 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն էական հարված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ հայկական կողմը պիտի է շարունակի պաշտպանել այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ խնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, ինչպես շեշտադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներում։ 

Անդրադառնալով հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքներին, Մինասյանն ընգծեց, որ Ադրբեջանի համար կարևոր հետևություններից մեկն այն էր, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի լեզվով։

Մանրամասները` տեսանյութում։

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը


© 2009 ARMENPRESS.am