ABBA-ն պատրաստվում Է հինգ նոր երգ թողարկել 2021 թվականին

11:17, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական ABBA երաժշտական խումբը պլանավորում Է հաջորդ տարի հին նոր երգ թողարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով Ջոֆ Լլոյդին, որը հարցազրույց Է վարել Բյոռն Ուլվեուսի՝ կոլեկտիվի մասնակիցներից մեկի հետ:

Նրա խոսքով՝ կոմպոզիցիաներն արդեն ձայնագրված են եւ պետք Է թողարվեին 2019 թվականին, սակայն թողարկումը չի կայացել տեխնիկական բարդությունների եւ կորոնավիրուսի՝ սկսված համավարակի պատճառով:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ABBA-ի վերջին ստուդիական ալբոմը թողարկվել Է 1982 թվականին, իսկ չհրատարակված թրեքները հետագայում թողարակվել են 1993 եւ 1994 թվականներին:

ABBA քառյակն ստեղծվել Է 1972 թվականին Բյոռն Ուլվեուսի, Բեննի Անդերսոնի, Ագնետա Ֆելթսքոգի եւ Անի Ֆրիդ Լինգսթադի կողմից:

Իր գոյության տասը տարվա ընթացքում խումբը թողարկել Է ութ ալբոմ, կոլեկտիվի երգերի բազամաթիվ ժողովածուներ թողարվում են նաեւ մինչ օրս: «Մամմա Միա» (Mamma Mia!, 2008) մյուզիքլը, որի հիմքում ABBA-ի երգերն են, դիտել Է ավելի քան 60 միլիոն մարդ աշխարհի հարյուրավոր թատրոններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am