Կորոնավիրուսով վարակված պատգամավորը պատմել է իր առողջական վիճակի մասին

14:32, 22 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով վարակվել է կորոնավիրուսով, պատմել է առողջական վիճակի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այժմ գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար, արդեն մի քանի օր է kորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։ Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի»,- գրել է Աբրահամյանը:

Հուլիսի 18-ին Գայանե Աբրահամյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի իր թեստը բացասական է եղել՝ չնայած ԿՏ հետազոտությունը ցույց է տվել, որ առկա է Covid19-ով պայմանավորված թոքաբորբ, «անփայլ ապակու» տեսքով ախտահարում։


© 2009 ARMENPRESS.am