10 մլրդ ՀՀ դրամի խոշոր ներդրում Երևանում նոր համալիր կառուցելու նպատակով

15:34, 20 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի փետրվարի 1-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության և  ամերիկյան Global Capital Investment Fund-ի միջև ստորագրվել է ներդրումային պայմանագիր՝ Երևանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում բազմաֆունկցիոնալհամալիր կառուցելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել է կոնսորցիում, որի անդամներն են ամերիկյան «Global Capital Investment Fund»-ն ու «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային հայ-ամերիկյան կազմակերպությունը: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ներդրումային նախագիծը ֆինանսավորվում է տեղական և արտասահմանյան կառույցների կողմից, ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ ՀՀ դրամ:

Էներգոարդյուանվետ և բազմաֆունկցիոնալ համալիրի ամբողջ տարածքը շուրջ 3000 քմ է: Համալիրն  ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 200 մեքենայի համար: Բացի մատչելի բնակարաններից նախատեսվում է նաև կառուցել առևտրի կենտրոն, գրասենյակային տարածքներ և ընդարձակ ժամանակակից կանաչապատ այգիներ ու տարածքներ:

Ըստ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի՝առավելագույնը 17 հարկանի բազմաֆունկցիոնալշենքը դեռևս նախագծման փուլում է: Քաղաքաշինական բոլոր նորմերին ու կաննոներին համապատասխան Էսքիզային նախագծի ամբողջական փաթեթը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարանի քննարկմանը:

Կառուցապատումն ու ներդրումային ծրագրի կառավարումն իրականացնում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը.

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին հենց այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով: Տարածքը, որտեղ նախատեսվում է նոր համալիրը, նախկինում անմխիթար վիճակում էր, ամայի և անուշադրության մատնված: Մեր նպատակն այն ավելիբարեկարգ դարձնելը, այդտեղ կյանքի աշխուժացմանը նպաստելն ու մեր քաղաքի, բնակիչների համար օգտակար գործ կատարելն է: Միջավայրը փոխվելու է, բարելավվելու են  ենթակառուցվածքները, ավելի ճանաչելի է լինելու տեղանքը: Համավարակով պայմանավորված՝ մի պահ դադար էինք վերցրել, հիմա կրկին ակտիվ նախագծման փուլում ենք: Նախագծի ամբողջական և վերջնական փաթեթը հանձնելու ենք Երևանի քաղաքապետարան, որպեսզի համապատասխան ընթացակարգերից հետո ստանանք շինարարության թույլտվությունն ու սկսենք կառուցապատումը: Մեր հիմնական ցանկություն կառուցելով աջակցելն է, քաղաքի համար լավագույնը ստեղծելը, Երևան քաղաքի հիմնական մուտքը գեղեցկացնելը, համայնքը շենացնելը ևաշխատատեղեր ստեղծելը»,-նշեց ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Վերջինս նաև հավելեց, որ բնակարանները հասանելի կլինեն երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով:

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահագործումը նախատեսվում է 2023 թվականին:


© 2009 ARMENPRESS.am