Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը,միջնորդության հարցը

17:16, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրելուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայկաչոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ Խիստ անհանգստություն հայտնեցին շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, ընդգծվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը», - ասել է Պեսկովը:


© 2009 ARMENPRESS.am