Լոնդոնի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումը հրահրել են ադրբեջանցիները

16:42, 17 Հուլիս, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 17  ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումը հրահրել են ադրբեջանցիները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցածի արդյունքում հայերից տուժածներ չկան: Իրավիճակն այս պահին արդեն հանգիստ է: «Մեր կողմից տուժածներ չկան, ադրբեջանցիների կողմից չգիտեմ: Այս պահին իրավիճակն արդեն հանգիստ է»,-նշեց Սրբազանն` ավելացնելով, որ բախումը հրահրող անդրբեջանցի  կինը փորձել է խլել հայերի ցուցանակը:

Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև։ Ցույցը մեկնարկել էր ժամեր առաջ։ Աստիճանաբար ցուցարարների թիվն ավելացել է, ցույցն էլ վերածվել ծեծկռտուքի:

Արմենուհի Մխոյան 


© 2009 ARMENPRESS.am