Հայաստանում «Սու-30CM» կործանիչները դուրս են եկել մարտական հերթապահության

16:43, 15 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սու-30CM» գերժամանակակից ինքնաթիռները դուրս են եկել մարտական հերթապահության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ: 

««Սու-30 CM»-ները դուրս են եկել մարտական հերթապահության` ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Սու-30 CM բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ։

«ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է եղել 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ինքնաթիռների դիմավորման արարողությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ «ՍՈւ 30 ՍՄ» ինքնաթիռների ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից:


© 2009 ARMENPRESS.am