Ճապոնիայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել Է 136-ի

10:15, 15 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք Է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Նշվում Է, որ ախտահարման նոր դեպքերը հայտնաբերվել են Քեմփ Հանսեն ռազմակայանում:

Այսպիսով Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկացի զինծառայողների թվում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 136-ի: Հուլիսի 13-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն լրագրողներին հայտնել Է, որ Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ունեցել են թերություններ: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ երկրի իշխանություններն ամերիկյան զինվորական հրամանատարության հետ սերտ շփման մեջ են ստեղծված իրավիճակի շուրջը:

Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել են, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում կարանտին Է սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հուլիսի 7-ից մինչեւ 11-ն այնտեղ հայտնաբերվել Է վարակման 61 դեպք ամերիկացի զինծառայողների թվում: Հուլիսի 10-ին Ճապոնիայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զինվորական հրամանատարությունը որոշում Է կայացրել վերադարձնել զինծառայողների համար սահմանափակումները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 22 հազարը: Մահացու վախճանների քանակը կազմել Է 997: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18,9 հազար մարդ, Ըստ որում 34 պացիենտ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am