Կառավարությունը նոր տեսանյութ է հրապարակել գիշերային պատժիչ գործողությունների ընթացքից

15:48, 14 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նոր տեսանյութ է հրապարակել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած գիշերային պատժիչ գործողությունների ընթացքից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։

Ադրբեջանական զինված ուժերը  հուլիսի 13-ից թիրախավորում են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը. 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։


© 2009 ARMENPRESS.am