Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին բախումների հետևանքով բարձրաստիճան սպայի զոհվելու մասին

13:26, 14 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալն այդ մասին հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում։

Նա նաև հայտնել է, որ բախումների ընթացքում զոհվել է նաև բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը։ 


© 2009 ARMENPRESS.am