Գվատեմալայի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ

12:29, 14 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գվատեմալայի Հանրապետության կոնգրեսի պատգամավորները դատապարտում են հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է պատգամավոր, Գվատեմալայի ազգային առաջադիմական կուսակցության գլխավոր քարտուղար Մանուել Կոնդե Օրելյանը։

«Գվատեմալայի կոնգրեսի պատգմավորների մեծամասնությունը դատապարտում են հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, պահանջում են անհապաղ դադարեցնել նախահարձակ և սպառնացող գործողությունները և կոչ են անում երկխոսության միջոցով հասնել խաղաղության»,- գրել է Օրելյանը։


© 2009 ARMENPRESS.am