Կանանց ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կունենա հոկտեմբերին  

14:05, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ընկերական խաղ կունենա աշնանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի կանանց թիմը հոկտեմբերին Երևանում ուժերը կչափի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Կանանց ընտրանին երկար դադարից հետո առաջին հավաքն անցկացրել է 2020 թվականի փետրվարին: Հավաքականը մարզում է Մանուկ Սարգսյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am