Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին մասնակցում էր եռագույնը պատկերող փողկապով 

12:06, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 13-ի՝ կառավարության արտահերթ նիստին մասնակցում է Հայաստանի պետական խորհրդանիշ` դրոշի գույներով փողկապով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նիստի սկզբին անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում տեղի ունեցած ռազմական միջադեպին: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: 

 «Երեկ՝ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը: Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են: Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am