Անջեյ Դուդան հաղթանակ Է տարել Լեհաստանի նախագահական ընտրություններում

11:41, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,97 տոկոսի մշակման արդյունքում գործող նախագահ Անջեյ Դուդան հավաքում Է ձայների 51,21 տոկոսը, ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիայից» թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին՝ 48,79 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», հայտնել Է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեստեր Մարցինյակը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովում սպասում են Լեհաստանի եւս հինգ եւ արտասահմանյան (Բրյուսելից, Լոնդոնից եւ Մանչեսթրից) ինը ընտրատեղամասերից արձանագրություններին: Մասնակցությունը կազմել Է 68,12 տոկոս: Դուդայի հաղթանակը նվազագույն տարբերությամբ՝ 51տոկոսը 49 տոկոսի դիմաց, ցույց են տվել նաեւ Ipsos Էքզիթ-պոլերը, հաղորդում Է PAP գործակալությունը: Ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ հիմնական մրցակիցների շանսերը մոտավորապես հավասար են: Ընտրություններն անցել են երկու փուլով: Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում Դուդան ստացել Է ձայների 43,5 տոկոսը, Տշասկովսկին՝ 30,46 տոկոսը: Անջեյ Դուդան նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 2015 թվականի օգոստոսից: Այդ նույն թվականի մայիսին նա հաղթանակ տարավ այն ժամանակվա նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am