Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների զոհերի թիվը հասել Է 72-ի

09:45, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 72 մարդ Է զոհվել Ճապոնիայում, որի ընդարձակ տարածքներում շարունակվում են սաստիկ տեղատարփ անձրեւները, որոնք հանգեցրել են հեղեղումների, սողանքների եւ ընդգրկուն ավերումների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում Է, որ եւս առնվազն 13 մարդ համարվում Է անհայտ կորած:

Տարերքի հիմնական հարվածը բաժին Է ընկել Կումամոտոյի հարավ – արեւմտյան պրեֆեկտուրային. այնտեղ զոհվել Է առավազն 64 մարդ: Տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել են երկրի Ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 20 հազար զինվորներ: Վերջին տվյալներով՝ տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների հետեւանքով Ճապոնիայի հարավ - արեւմուտքում վնասվել Է ավելի քան 14 հազար տուն:

Տեղի օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Ճապոնիայի տարածքում անձրեւային ճակատը շարունակում Է շարժվել դեպի արեւելք, իսկ առատ տեղումները կշարունակվեն առանվազն մինչեւ հուլիսի14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am