ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

16:52, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

»Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:

Ավելի վաղ կորոնավիրուսը հաղթահարել էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Կորոնավիրուսով վարակված պատգամավորներ կան Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում:


© 2009 ARMENPRESS.am