Թաթան հոլովակ է թողարկել 3.33 ռեփ խմբի հետ

12:11, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Թաթա Սիմոնյանը զարմացրել է երկրպագուներին՝ համատեղ հոլովակ ներկայացնելով 3.33 ռեփ խմբի անդամների՝ Ֆելիքս Խաչատրյանի և Նարեկ Հովսեփյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ձյունը հալել էր» երգի տեսահալովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է:

Երգի երաժշտության և բառերի հեղինակը Թաթա Սիմոնյանն է, ռեփի տողերը գրել են Նարեկ Հովսեփյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը:


© 2009 ARMENPRESS.am