ՃՏՊ Գրիգոր Հասրաթյանի փողոցում․ կան տուժածներ

12:03, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 10-ին, ժամը 23։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյանի փողոցի թիվ 10/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Անդրանիկ Ք․, ծնված 1994 թ․) և «BMW 528i» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW 528i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Արեգ Դ․, ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW 528i» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 


© 2009 ARMENPRESS.am