«Ռեալ»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Ալավես»-ին

09:28, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ալավես»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից բացեց Քարիմ Բենզեման: Այնուհետ 50-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրկնապատկեց այն: «Արքայական ակումբը» 8-րդ անընդմեջ հաղթանակ տոնեց ընթացիկ մրցաշրջանում:

Զիդանի սաները շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունեն 80 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնա»-ն հավաքել է  76 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am