ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

17:33, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել  է  երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն:

Այսօր  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի  Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք  խանութը: Վերջիններս չեն պահպանել   պարետի  24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:

48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների  բացակայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ :

ՍԱՏՄ տեսուչները  հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն  ու մշտադիտարկումները :

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am